Կառավարությունը որոշեց 2018 թվականի դեկտեմբեր ամսին հայտարարել զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Հայտնում է կառավարության Telegram֊ի պաշտոնական ալիքը։
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Զորակոչի շրջանակներում մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: