ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպմանը:
Անհամբեր սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որպեսզի քաջալերեմ նրանց միջև ընթացող երկխոսությանը: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, – գրել է Բոլթոնը:
Looking forward to meetings later this week with the Foreign Minister of Armenia and the Foreign Minister of Azerbaijan, to encourage continued dialogue between them. The United States stands ready to assist in advancing the cause of peace in the region.
— John Bolton (@AmbJohnBolton) June 18, 2019
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով Վաշինգտոն է մեկնել, որտեղ սպասվում է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

