«Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում». Ժոզեպ Բորել

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝  ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթն տված հարցազրույցում ԵՄ արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կողմ է արտահայտվել այն մտքին, որ Եվրոպական Միությունը բանակցություններ սկսի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ:

«Թալիբները մեզ համար դառնում են անխուսափելի զրուցակիցներ բանակցություններում: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում և փորձենք խուսափել նրանից, որ մեզ մի կողմ թողնեն այլ գերտերություններ»,- ասել է Բորելը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն և կատարյալ տապալում է Արևմուտքի համար:

ԵՄ ներկայացուցչի դա մեծ փոփոխություններ է սահմանում ուժերի միջազգային հավասարակշռության գործում, այդ իսկ պատճառով պետք է անել հնարավոր եզրակացությունները՝ խուսափելու համարնման իրավիճակի կրկնությունից այլ երկրներում։

Ամենաթարմ