ԵՄ մի քանի երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն

Ամենադիտվածներ

Արսեն Թորոսյանը դատի է տվել Մարինա Խաչատրյանին

ԵՄ անդամ 7 պետություններ սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր տրամադրել:

Վկայագրերը  տրամադրվելու են Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Խորվաթիայում և Լեհաստանում, կլինեն անվճար՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։

«Դա ապացույց կլինի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, թեստի բացասական պատասխան է ստացել կամ վերականգնվել է վարակից», – ասված է հայտարարության մեջ:

Վկայագրերի տրամադրման համակարգը ամբողջությամբ պետք է գործարկվի հուլիսի 1-ից։

Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ