ԱՄՆ-ի Նոտր Դամ քաղաքի համանուն մարզադաշտում տեղի է ունեցել է «Բորուսիա» – «Լիվերպուլ» ընկերական հանդիպումը: Խաղը կայացել է ակումբնենրի արտասահմանյան շրջագայության շրջանակում: Հանդիպման արդյունքում գերմանական ակումբը 3-2 հաշվով հաղթանակ տարավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ:
Խաղի առաջին գոլը խփվեց հանդիպման երրորդ րոպեին: Անգլիական թիմի դարպասը գրավեց դորտմունդցիների իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը: 35-րդ րոպեին մերսիսայդցիների կիսապաշտպան Հարի Ուիլսոնը հավասարեցրեց հաշիվը։ Արդյունքում՝ առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի՝ 1-1:
Երկրորդ խաղակեսի ութերորդ րոպեին դանիացի կիսապաշտպան Թոմաս Դելեյնին խփեց երկրորդ գոլը «Լիվերպուլի» դարպասին: Իսկ հինգ րոպե անց Յակոբ Բրուն Լարսենը մեծացրեց դորտմունդցիների առավելությունը՝ հաշիվը դարձնելով 3-1։ 75-րդ րոպեին «Լիվերպուլի» 19-ամյա հարձակվող Ռիան Բրուսթերը 11-մետրանոց հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։
https://www.youtube.com/watch?v=qRpbahedLFs