fbpx
Մարզեր

Բողոքի ակցիա՝ Գյումրի-Երևան ճանապարհին

Հունիսի 21-ին առավոտից Գյումրի-Երևան ճանապարհին Անի խոշորացված համայնքի Մարալիկ բնակավայրի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը։ Ճանապարհները փակ են բոլոր տեսակի մեքենաների համար, բացի շտապ օգնության մեքենաներից: Ցուցարարները խոստանում են ճանապարհը չբացել այնքան ժամանակ, քանի դեռ լուրջ արձագանք չեն ստանա։

Ըստ մարալիկցիների, կառավարությունն իրենց մղում է ծայրահեղ քայլերի, քանի որ տևական ժամանակ է, ինչ անտեսվում են իրենց պահանջները։ Բոլորին ամեն բան հայտնի է, Մարալիկում եղավ նաև ՊՎԾ-ն, հազար տեսակ աուդիտ անցկացվեց, ի վերջո հենց մարալիկցիների կան, որոնք բարձրաձայնում են կատարված և շարունակվող ապօրինությունների մասին, երկրի ղեկավարությունը, սակայն, խնդրի լուծում չի տեսնում, ՀԺ-ի հետ զրույցում ասացին զայրացած մարալիկցիները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ