Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը պատմել է, թե անցյալի ֆիլմերից որում կցանկանար նկարահանվել: Նա խոստովանել է, որ կցանկանար խաղալ Բերնարդո Բերտոլուչիի «Վերջին տանգոն Փարիզում» ֆիլմում: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«Միանգամից հիշեցի այդ ֆիլմը: Հետաքրքիր է, ինչպե՞ս այն կբնութագրեր ինձ»,- ասել է դերասանը:
Հարցազրույցին ներկա է եղել նա «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում Փիթի գործընկերուհի Մարգո Ռոբին, ով խոստովանել է, որ չի նայել Բերտոլուչիի գլուխգործոցը: Բրեդ Փիթը նշել է, որ խոսքը շատ բարդ ֆիլմի մասին է: