fbpx
Աշխարհ

Բրազիլացի դեռահասին կասկածում են դպրոցի հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ

Բրազիլիայի դպրոցի վրա հարձակման գործում հավանական մասնակցություն ունեցած երիտասարդը կանգնել է Սուզանու քաղաքի դատարանի առաջ:

Հարձակումը տեղի է ունեցել մարտի 15-ին, տեղի ժամանակով առավոտյան 9:30-ին, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն:

Վերջին տվյալներով հրաձգության ժամանակ Սուզանուի քաղաքապետարանում 10 անձ է մահացել, այդ թվում 2 հարձակվող: Ավելի վաղ հայտնում էին, որ զոհվել է 5 դեռահաս՝ 15-17 տարեկան և 3 մեծահասակ՝ այդ թվում մարդասպաններից մեկի բարեկամը: 17 հոգի վիրավորվել է:

Ոստիկանության տվյալներով երկու երիտասարդ տղաններն էլ պայմանավորվել էին հարձակումից հետո սպանել միմյանց: Նախնական քննությունը ցույց է տվել, որ 17-ամյա Գիլյերամի Տաուչին սկզբում սպանել է 25-ամյա Էնրիկի դի Կաստրուին, այնուհետև ինքնասպան եղել:

Առկա տեղեկություններով կասկածյալը հրաձիգներից մեկի համադասարանցին է եղել և կարող էր հարձակման մասնակից լինել: Լսումներից հետո դատավորը կորոշի՝ 17-ամյա տղան կկալանավորվի, թե ոչ:

Հնարավոր մասնակցի մասին ոստիկանությունը իմացել է տարածքում գտնվող ավտոկայանատեղիի սեփականատիրոջից, որտեղ հանցագործները իրենց վարձակալած մեքենան էին թողել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ