fbpx
Տնտեսություն

Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրներին կոչ է արել միանալու տնտեսության թվայնացման աշխատանքներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել միանալու տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին: Ինչպես հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքումը:

«Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ կարևոր է դրանում հետաքրքրված բոլոր երկրների մասնակցությունը: Դրանից հետո, երբ այդ մեխանիզմները գործարկվեն, դրանցում որևէ բան փոփոխելն ավելի դժվար կլինի»,- ասել է Սարգսյանը:

Եվրասիական հանձնաժողովի նախագահը կարևորել է այս ոլորտում համագործակցությունը:

«ԱՊՀ տարբեր երկրների կոլեգիաները պետք է միանան այս գործին, որպեսզի հարմարավետ միջավայր ստեղծեն իրենց բիզնեսի համար, որ տարբեր երկրների ապրանքներն ընդհանուր շուկա մուտք գործեն առանց արգելքների ու սահմանափակումների: Մենք չենք ցանկանում, որ համագործակցության անդամ երկրները դուրս մնան մեր ընդհանուր տնտեսական համակարգից, որը թվայնացվում է բոլոր ուղղություններով»,- հայտնել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը:

Սարգսյանը նշել է, որ համատեղ աշխատանք պետք է տանել նաև ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ