Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին Ամերիկայի Գավաթի կիսաեզրափակչում Բրազիլիայի հետ խաղում կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է էմոցիաներով:
«Կարծում եմ` մենք այս մրցաշարում մեր լավագույն խաղը ցուցադրեցինք: Փորձեցինք, բայց չկարողացանք իրացնել մեր պահերը: Բրազիլացիները չէին գերազանցում մեզ, թույլ էին տալիս կոպիտ խախտումներ, կար ձեռքով խաղ, բայց այսօր երեկոյան մրցավարները ոչ մի անգամ չօգտագործեցին VAR համակարգը:
Սա պարզապես անհավանական է»,- ասել է ֆուտբոլիստը: Նրա խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:
Ամերիկայի Գավաթի եզրափակչի խաղը տեղի կունենա հուլիսի 4-ին, որտեղ Բրազիլիան կմրցի Չիլի-Պերու զույգի հաղթողի հետ: