Բրազիլիայի նախկին նախարար Սերխիու Մորոյը մեղադրանքներ է ուղղել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին:
Բրազիլիայի Գերագույն դաշնային դատարանը որոշել է հետաքննություն սկսել, որի համար հատկացվել է 60 օր:
Հայտնենք, որ նախորդ շաբաթ Սերխիո Մորոն հայտարարել էր, որ հրաժարական է տվել դաշնային ոստիկանությունում ղեկավարության փոփոխության շուրջ նախագահի հետ իր տարաձայնությունների հետ կապված և մեղադրել էր Բոլսոնարուին կոռուպցիոն սկանդալների հետաքննությունների համար պատասխանատու այդ գերատեսչության գործունեությանը միջամտելու մեջ:
Այս մասին հայտնում է Globo-ն: