Աշխարհ

Կորոնավիրուսի դեպքերը հատել է 9 մլն, կիրակի գրանցվել է վարակման ռեկորդը. worldometer

Այսօր՝ հունիսի 23-ին, worldometer կայքում երևում է 9,166,836 վարակվածների դեպքեր, որոնցից ապաքինվել են 4,901,230 հոգի, մահացել՝ 473,189-ը։

Ինչպես հայտնում է Associated Press-ը հունիսի 21-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 183․000 դեպքեր։ Վարակի թիվը շարունակվում է աճել Բրազիլիայում և ԱՄՆ-ում։

Կիրակի օրը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հայտնեց կորոնավիրուսով վարակման օրական դեպքերի ռեկորդային աճի մասին՝ հաշվարկելով 183․000 դեպքեր 24 ժամվա ընթացքում։

ՄԱԿ-ի  առողջապահության կազմակերպությունը հայտնում է, որ Բրազիլիայում դեպքերի քանակն ավելին է, քան 54․771-ը, որին հաջորդում է ԱՄՆ-ն 36․617 դեպքով։ Շուրջ 15,400 դեպք էլ գրանցվել է Հնդկաստանում։

Փորձագետների կարծիքով դեպքերի աճը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, այդ թվում՝ թեստերի ավելի շատ կիրառությամբ, ինչպես նաև վարակի ավելի լայն տարածմամբ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է 8,708,008 դեպքի մասին, որից 183,020-ը վերջին 24 ժամվա ընթացքում, մահվան ելքով՝ 461,715 դեպք, օրական աճը՝ 4,743 դեպք։

Վերը նշված մահվան դեպքերի ավելի քան երկու երրորդը գրանցվել է ԱՄՆ-ում։

Իսպանիայում 3 ամիս ձգվող արգելափակումներից հետո հանվեց երկրում գործող արտակարգ դրությունը։ Իր 47 միլիոն բնակիչներին այլևս թույլատրվում է երկրի ներսում ազատ տեղաշարժվել, ինչը սահմանափակված էր մարտի 14-ից ի վեր։ Երկիրը վերացրեց նաև Բրիտանիայից և եվրպական 26 երկրներից, որոնք մուտքի վիզա չեն պահանջում, ժամանող այցելուների 14-օրյա կարանտինը։  Բայց Մադրիդ-Բարաջաս օդանավակայանում կա այցելուների շփոթմունք, որը սովորական հունիսյան օրերին ցնցող է։

«Ազատությունը, որ մենք այսօր ունենք, հնարավորություն կտա մեզ ճանապարհորդելու՝ տեսնելու մեր ընտանիքին և ընկերներին։ Սա այն էր, ինչին մենք անհամբեր սպասում էինք», -ասել է 23 ամյա Պեդրո Դելգադոն, Կանայան կղզիներից Իսպանիա ժամանելիս

«Վարակը կարող է վերադառնալ, և երկրորդ ալիքով ավելի խիստ հարված հասցնել մեզ, ուստի պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի խուսափենք դրանից»,- ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հորդորելով ժողովրդին պահպանել առավելագույն զգուշավորություն։

Օկլահոմայի Տուլսա քաղաքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ շաբաթ օրը ԱՄՆ-ն թեստավորել է 25 միլիոն մարդու, և ցավով հայտնեց, որ նոր դեպքեր շատ են գրանցվել։

«Երբ թեստավորում ես իրականացնում լայն շրջանակի համար, ենթադրվում է, որ շատ թվով վարակվածներ են բացահայտվելու։ Այսպիսով, ես խնդրեցի իմ ժողովրդին, դադարեցնել թեստավորումն»,- ասել է Թրամփը։

Սպիտակ Տան առևտրի հարցերով խորհրդական Պիտեր Նավարոն CNN-ին տված հարցազրույցում Թրամփին անվանել է tongue-in-cheek, որը հայերենում համարժեք է դատարկաբանողին ։

Դեմոկրատական մրցակից Ջո Բայդենը իր քարոզարշավում մեղադրեց Թրամփին քաղաքականությունը ժողովրդի անվտանգությունից և տնտեսական բարեկեցությունից վեր դասելու համար։

ԱՄՆ-ն աշխարհում վարակվածների թվով ամենամեծ ցուցանիշն է գրանցել՝ շուրջ 2․2 միլիոն, մահացածների թվով ևս առաջինն է՝ շուրջ 120․000։ Առողջապահության մասնագետները նշում են, որ թեստավորումը կենսական անհրաժեշտություն ունի զարգացումներին հետևելու և վիրուսի տարածմանը հետևելու համար։

Անգլիայում անգելափակումները հեթանոսներին թույլ չտվեցին, երկրի հնագույն շրջաններից մեկի՝ Սթոունհենջի մոտ, նշել արևի խավարումը՝ հյուսիսային կիսագնդի ամենաերկար օրը։ Փոխարենը անգլիական ժառանգությունը՝ Ստունհենջը, ուղիղ եթերով ցուցադրում էր այն։

«Դու չես կարող չեղարկել արևածագը», -ասել էր Արթուր Պենդրագոնը BBC-ին։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը արագորեն աճում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և այլ երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերկայում։

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ դեպքերի ընդհանուր թիվը աճում է՝ օրական անցնելով 50․000-ը։  Նախագահ Ջեյր Բորսոնարոն ցածր է գնահատում վարակի ռիսկերը, անգամ այն ժամանակ, երբ իր երկրիրը մահացածների թվով զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը, գրանցելով մահվան շուրջ 50․000 դեպք։

Հարավային Աֆրիկայում շաբաթ օրը գրանցվել է շուրջ 5․000 նոր դեպք և 46 մահ։ Չնայած աճին, նախագահ Կիրիլ Ռամաֆոսան հայտարարեց աշխարհի ամենախիստ արգելափակումներից մեկի վերացման մասին՝ խաղատները, գեղեցկության սրահները, և ռեստորանները կվերաբացվեն։

Միացյալ Նահանգներում վիրուսը կարծես տարածվում է արևմտյան և հարավային ուղղություններով։ Արիզոնան հաղորդել է ավելի քան 3․100 նոր վարակի և 26 մահվան դեպքերի մասին, ինչը ուրբաթ օրվանից նվազել է։ Նևադան հայտնել է նոր բարձր ցուցանիշի մասին՝ 445 վարակման դեպք։

Եվրոպա․ Գերմանիայում գտնվող մսամթերք արտադրող գործարանում հայտնաբերվել է ավելի քան 1․000 նոր դեպք, այդ իսկ պատճառով կառավարությունը հայտարարել է կարանտին բոլոր 6․500 աշխատողների համար, այդ թվում՝ մենեջերների և նրանց ընտանիքի անդամների։

Ասիա․ Չինաստանն ու Հարավային Կորեան կիրակի օրը հայտնել են կորոնավիրուսի նոր դեպքերի մասին, փորձելով կառավարել նոր զարգացումները։

Չինաստանի իշխանությունները գրանցել են 25 նոր հաստատված դեպք, 22-ը՝ Պեկինում։ Նշենք, որ անցած շաբաթ Պեկինը խստացրեց ճանապարհային վերահսկողությունը՝ պահանջելով 20 միլիոն բնակչություն ունեցող մայրաքաղաք Պեկին մուտք գործել միայն թեստի բացասական արդյունքի ապացույց ունեցողներին։

Հարավային Կորեայում, Սեուլի դռնեդուռ վաճառքի արշավ իրականացնող կազմակերպության աշխատակիցներից գրեթե 200-ի մոտ հայտնաբերվել է վարակը, և առնվազն 70 այլ վարակի դեպք կապված է այդտեղ գտնվող թենիսի ակումբի հետ։ Չնայած այս ամենին՝ Հարավային Կորեայի իշխանությունները ստիպված են պահպանում սոցիալական հեռավորության կանոնները, քանի որ չեն ցանկանում վնասել երկրի տնտեսությանը։

Սյուզի Չատյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ