Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն ուրբաթ ասել է, որ դերասան Լեոնարդո դի Կապրիոն հովանավորում է հասարակական կազմակերպություններին, որոնց անդամները կասկածվում են Ամազոնիայի անտառների հրդեհների մեջ։ Այսպիսի կարծիք քաղաքական գործիչը հայտնել է կողմնակիցների հետ շփվելիս, որոնք հավաքվել էին ողջունելու նրան պաշտոնական նստավայրի մոտ։ Հանդիպումը ցուցադրվել է Բոլսոնարուի Facebook-ի էջում։
«Լեոնարդո Դի Կապրիոն հիանալի տղա է, ճի՞շտ է։ Փող է տալիս, որ հրդեհեն Ամազոնիան»,- ասել է քաղաքական գործիչը ի պատասխան կողմնակիցներից մեկի՝ երկրի բնական ռեսուրսները պահպանելու խնդրանքի։
Բոլսոնարուն չի պարզաբանել, թե ինչ նկատի ունի, բայց խոսքը կարող է վերաբերել երկուշաբթի կալանավորված մի շարք հասարակական կազմակերպություների անդամներին, որոնց Պարայի հյուսիսային նահանգի ոստիկանությունը մեղադրում է արգելոցային անտառի հրդեհման մեջ զբոսաշրջիկների ամենասիրած վայրերից մեկում՝ Ալտեր դու Շաուում։