Բրազիլիայում Վենեսուեալայի դեսպանություն ներխուժած մարդիկ հեռացել են

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Բրազիլիայում Վենեսուեալայի դեսպանություն ներխուժած մարդիկ հեռացել են

Մի խումբ մարդիկ, որոնք ներխուժել են Բրազիլիայում Վենեսուելայի դեսպանություն, խաղաղ ճանապարհով հեռացել են դրա տարածքից:  Այս մասին Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան գրել է Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ բրազիլացի պատգամավոր Գլաուբեր Բրագան սոցցանցերում տարածված տեսանյութում հայտնել էր, որ Խուան Գուայդոյի կողմնակիցները հեռացել են Բրազիլիայում երկրի դեսպանությունից 12 ժամ դրա տարածքում գտնվելուց հետո:

«Մենք հայտարարում ենք, որ մի խումբ մարդիկ, որոնք բռնի կերպով թափանցել են Բրազիլիայում մեր դեսպանություն, մեր երկրի տարածքը և օբյեկտները խաղաղ ճանապարհով լքել են իշխանությունների ղեկավարությամբ: Մենք շնորհակալություն ենք հայտնում բրազիլական հասարակական շարժումներին նրանց վճռական աջակցության համար»,-գրել է Արեասան:

Հրապարակող՝

Ամենաթարմ