Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել «գթասրտությամբ վերաբերվել» Մարիուպոլում ռուսական զինված ուժերի կողմից գերեվարված բրիտանացի երկու զինծառայողներին։
Նշել է, որ գերիների իրավունքները պաշտպանված են Ժնևի կոնվենցիայով և հիշեցրել, որ Մեծ Բրիտանիան դեմ է, որ բրիտանացիները ուղարկվեն Ուկրաինա՝ մասնակցելու ռազմական գործողություններին: Պարզաբանել է , որ գերեվարված բրիտանացի զինվորները Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ են և ոչ թե վարձկաններ:
Ջոնսոնի հայտարարությունը հնչել է բրիտանական խորհրդարանի Պալատների համայնքի պատգամավորների առջև ելույթի ժամանակ։

