Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը կժամանի Հայաստան

Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրա ֆինանսավորմամբ կառուցվել և վերանորոգվել են հոգևոր, կրթական ու մշակութային օջախներ, այդ թվում՝ դպրոցներ և եկեղեցիներ: Նրա հովանավորած ծրագրերով բազմաթիվ երիտասարդներ կրթություն են ստացել և վերապատրաստվել Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի համալսարաններում: «Վաչե և Թամարա Մանուկյան» ֆոնդի նվիրատվությամբ իրականացվում են մշակութային, կրթական և առողջապահական բազմաթիվ նախագծեր: Վաչե Մանուկյանի աջակցությամբ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրում բացվել «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը:

Ամենաթարմ