Aliq.ge-ի հաղորդմամբ`Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի «բրիտանական շտամով» վարակման 3 դեպք է հաստատվել:
«Նոր շտամի հետ կապված լուրջ հետազոտություն է ընթանում: Երեք դեպք ունենք հաստատված և դրա հետ կապված կլաստեր՝ 31 անձ, որոնց շրջանակներում ամենայն հավանականությամբ կա մուտացիա անցած շտամ»,- հայտարարել է Գամկրելիձեն: