fbpx
Աշխարհ

Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել

Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։

Հանդիպման ընթացքում քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը,Առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։

Հիշեցնենք, որ Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ