Բրիտանիայի հանդեպ իմ սերը երբեք չի փոխվի․ արքայազն Հարի

Շատ տխուր եմ, որ վայր է դնում իր թագավորական պարտականությունները։ Այս մասին հայտարարել է Բրիտանիայի արքայազն Հարին Sentebale բարեգործական կազմակերպության միջոցառմանը իր ելույթի ժամանակ:

«Ես ուզում եմ, որ դուք ճմշարտությունն ինձանից լսեք, որով կարող եմ կիսվել ոչ թե որպես արքայազն կամ դուքս, այլ որպես Հարի՝ նույն մարդը, որը 35 տարի մեծացել է ձեր աչքի առաջ, բայց առավել պարզ հեռանկարով»,-ասել է Հարին։

Դուքսը վստահ է, որ իր գործողությունները ճիշտ են, նա խոսել է ամիսների պայքարի և այն մասին, որ ստիպված է հրաժարվել տիտղոսից։ Արքայազնը ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի հանդեպ իր սերը երբեք չի փոխվի։

Նա նշել է, որ կցանկանար շարունակել ծառայել թագուհուն, Ազգերի համագործակցությանը և իր ռազմական միավորումներին՝ չստանալով բյուջետային միջոցներ։

«Ցավոք սրտի, դա հնարավոր չէր»,-հայտարարել է արքայազն Հարին։

Ամենաթարմ