fbpx
Աշխարհ

Բրիտանիայում արգելել են գովազդում օգտագործել գենդերային կարծրատիպեր

Բրիտանիայում արգելել են գովազդում կիրառել դժբախտ ամուսինների կամ տնային տնտեսությամբ ծանրաբեռնված մայրերի կերպարները գենդերային կարծրատիպերի դեմ պայքարի շրջանակներում: Այս մասին հաղորդում է AP-ը:

Հունիսի 14-ից սկսած՝ գովազդը չպետք է ներառի գենդերային կարծրատիպեր, որոնք կարող են վնաս հասցնել կամ դառնալ հանցագործության պատճառ:

Որպես օրինակ կարող են ծառայել տղամարդկանց նկարները, որոնք փորձում են կատարել պարզ տնային գործեր, կամ գովազդը, որում ասվում է, որ կանայք կրում են ամբողջ պատասխանատվությունը սնունդ պատրաստելու և տան մաքրությունն ապահովելու համար:

Բողոքները կուսումնասիրվեն Գովազդի չափորոշիչների հարցով վարչության կողմից: Բրիտանական հեռարձակողները պարտավոր են պահպանել այդ պայմանը: Իշխանությունները հայտարարում են, որ դրա նպատակն այն չէ, որ արգելվեն բոլոր գենդերային կարծրատիպերը, այլ վնասակար կարծրատիպերը հեռացնել է:

«Այլ կերպ ասած՝ մենք գտնում ենք, որ գովազդում որոշ պատկերներ ժամանակի ընթացքում կարող են որոշակի դեր խաղալ մարդկանց պոտենցիալի սահմանափակման հարցում»,-հայտարարել է Գովազդի չափորոշիչների հարցով վարչության տնօրեն Գայ Պարկերը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ