Քաղաքականություն

Քոչարյանական ու նաև կրեմլյան ճնշումները չեզոքացնելու ժողովրդական մեկ եղանակ կա. Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանին Քլոյանը հարցնում է, թե ինչու չեն բացահատել մարդասպաններին, խուլիգաններին, կողոպտիչներին: Նա պատասխանում է, թե դատարանների վրա ոչ մի ճնշում չի բանեցրել և տեղափոխում պատասխանը այնտեղ, որտեղ իրեն իբր թե պաշտպանված է զգում՝ սպառնալով դատավորին ակնարկներով:
Նախ նրա ասածները կատարյալ սուտ են, քանզի Մարտի 1-ին դատարանները ամենածանրաբեռնված ռեժիմով՝ ստանոկի պես, կալանք էին տալիս մարդկանց քաղաքական հայացքների, քաղաքական դիրքորոշման, բողոքի խաղաղ միտինգներին մասնակցելու համար, նույնիսկ մարդկանց, ովքեր որ կապ չունեին քաղաքական անցուդարձի հետ, ուղղակի ոչ հարմար վայրում էին հայտնվել:

Երկրորդ՝ դատարանները չեն բացահայտում մարդասպաններին, խուլիգաններին, կողոպտողներին և այլն, այլ իրավապահները, որոնք անմիջականորեն իր ու նաև այն ժամանակվա վարչապետի՝ Սերժ Սարգսյանի, ենթակայության տակ էին գործում: Դատարանները կալանք տալով չէ, որ Մարտի 1-ին բռնվածներին բացահայտել են: Կատարյալ անտեղյակություն է, եթե բացառենք նրա դիտավորյալ շրջանցումների ու մանևրումների փորձը:

Այնպես որ, Քոչարյանն ուղղակի պարզ հարցին պատասխանելու անկարողությունն օգտագործեց մանիպուլյատիվ կերպով դատարանին հերթական անգամ վախեցնելու ու ճնշելու նպատակով, իսկ գործող իշխանություններին մեղադրելով, որ դատարանների վրա ճնշում են բանեցնում, որպեսզի պետք եղած դեպքում դիմի նաև Եվրոպական դատարան:

Դատարանի ներսում ճնշումների ու կիսաշանտաժի միջոցով Քոչարյանն ու պաշտպանները իրենցն են բռթում, ինչպես նաև դրսում ցուցադրում են, թե տեսեք, որ ինքն է վայելում ժողովրդական աջակցություն, Փաշինյանի ընկնող ռեյտինգի ֆոնին: Չնայած՝ սակավաթիվ են հենց իր աջակիցները և լուրեր կան, որ վարձկաններից են բաղկացած, ինչի մասին հավաստում է այն տեսանյութը, որտեղ ներկայացնում են Թիվ5 ալիքի տիրոջ գործունեության մասին ու այդ մարդկանց հավաքագրելու պատմությունը:

Կարճ ասած՝ դատարանների վրա քոչարյանական ու նաև կրեմլյան ճնշումները չեզոքացնելու ժողովրդական մեկ եղանակ կա՝ զուտ մեծաթիվ բողոքի ակցիայով ճնշել նրա աջակիցներին, ինչպես նաև դատարաններին այդ նույն մեծաթիվ ակցիայով ցույց տալ, որ ժողովուրդը, հետևաբար և գործող իշխանությունը, ուզի թե չուզի, կանգնած կլինի իրենց թիկունքում և կերաշխավորի անվտանգությունն ու ապահովությունը:»

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ