Բռնցքամարտի երիտասարդական առաջնություն. Բողոքարկման 10 դիմում է ներկայացվել

Հրապարակող՝

53026431_2340897036140383_7060026924306792448_n

Ամենադիտվածներ

Փետրվարի 26-ից մարտի 3-ը Դինամո ՄՀԿ-ում կայացել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 150 մարզիկ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից:

Մրցումային 6 օրվա ընթացքում կայացել է 140 մենամարտ, գրում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Երկարատև դադարից հետո՝ ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն են ունեցել բողոքարկելու մենամարտը:

Առաջնության ընթացքում մրցավարական հանձնաժողովին ներկայացվել է բողոքարկման 10 դիմում: Վերանայելուց հետո փոխվել է 5 մենամարտի արդյունք:

Առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում դրական է գնահատել մրցավարական գործողությունները.

«Շատ դրական եմ ընդունում այն, որ արդեն հնարավորություն կա մենամարտերը բողոքարկելու: Մարդկանց հաղթելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեն ցանկանում տեսնել իրականը: Մի քանի վիճելի մենամարտեր եղան, սակայն մրցավարական ստուգիչ հանձնաժողովը լուծում տվեց հարցին»,-ասել է Ղամբարյանը:

Ի դեպ, ՀԲՖ-ն կհրապարակի բոլոր վիճելի մենամարտերի տեսանյութերը:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ