75 կգ քաշային բռնցքամարտիկ Արման Դարչինյանը Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ։
Հայաստանի ներկայացուցիչը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Ջաբեր Ալֆաիֆիին։
Հիշեցնենք, որ հաղթանակով էին մեկնարկել նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։