Բռնցքամարտի աշխարհի առաջնություն․ Բաչկովն ու Հովհաննիսյանը մեկնարկեցին հաղթանակով

Ամենադիտվածներ

Բռնցքամարտի աշխարհի առաջնություն․ Բաչկովն ու Հովհաննիսյանը մեկնարկեցին հաղթանակով

Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։

52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը 1/16 եզրափակչում 5։0 հաշվով հաղթեց հորդանանցի Մոհամադ Ալղարաղիրին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

63 կգ քաշային Հովհաննես Բաչկովն էլ 4։1 հաշվով առավելության հասավ թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի նկատմամբ և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ