«Բարսելոնայի» ու Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին աստղ Ջովանի Վան Բրոնկհորստը տեղ է գտել Պեպ Գվարդիոլայի գլխավորած մարզչական շտաբում։
Բրոնկհորստին նկատել են «Ման Սիթիի» մարզաբազայում, իսկ Գվարդիոլայի օգնականը դառնալու որոշումը կայացվել է դեռևս ամռանը։
Այս մասին տեղեկացնում է De Telegraaf-ը։
Նշենք նաև, որ Բրոնկհորստը որպես մարզչի օգնական աշխատել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականում:
