«ԲՌՈւՆՑՔԴ ԲԵՐ» նախաձեռնության անդամ Արման Վարդանյանն ամփոփում է ԱԺ քառօրյա նստաշրջանի վերջին օրերի զրույցները պատգամավորների հետ.
«Ամփոփելով նախորդող օրերը հիշեցնեմ, որ բովանդակալից զրույց ունեցանք` Վահե Ղալումյանի հետ։
Վահեն իրավական բնորոշումները լավ չէր պատկերացնում` սկզբունքը ընկալում էր իբրև տեղորոշված քարտեզ ։ Վարչապետին կից խորհրդստվական «Սահմանազատման հանձնաժողով» կոչված հանձնաժողովի լիազորությունները գերագնահատում էր անգամ Սահմանադրությունից վեր։ Քարտեզների մսով կար խնդիր, որը հակասում էր Արտգործնախարարության հրապարակած քարտեզի հետ։
Մեր քաղաքացիական պարտքը համարեցի հիշեցնել Վահե Ղալումյանին, որ կրելու են անձնական պատասխանատվություն հետագա զարգացումների համար։
Խոսեցինք Հայաստան Դաշինքից` Էլինար Վարդանյանի հետ , ով մեզ ասաց, որ մեր առաջարկը ` հրաժարվել մանդատներից, ստեղծել քաղաքական ճգնաժամ և անցնել ԱԺ -ի դիմաց դրված «մի-կոլից» այս կողմ քննարկվում է իրենց խմբակցությունում:
Խոսեցինք Հայաստան դաշինքից Արծվիկ Մինասյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Ռուստամյանի հետ նույնպես, նրանք էլ ասեցին , որ մանդատները վայր դնելու հարցը քննարկվել է, առաջարկեցին մոտ օրերս հանդիպել զրուցել ։
Երեկ էլ մեզ զանգեց Սեյրան Օհանյանը, ասեց որ օրերս անպայման հանդիպենք։
ՔՊ խմբակցության անդամներից հանդիպեցինք Հովիկ Աղազարյան հետ։ Զրույցից պարզվեց , որ Հովիկը իրավական մասով թյուր ըմբռնում ուներ, տեղյակ չէր որոշ բաներից, խոստացավ իրավաբանների հետ խորհրդակցել։ Մեր հիշեցմանը, որ անձնապես կրում են պատասխանատվություն` Հովիկը ասեց, որ հիշում ու գիտակցում է դա։
Խոսեցինք նաև Մարիա Կարապետյանի հետ, մանրամասն բացատրեցինք վտանգները, մարդու իրավունքների ոտնահարման բազում դեպքերը, գործընթացի հակաիրավական լինելը և հիշեցրինք իր անձնական պատասխանատվությունը և հետագայում քրեական օրենսգրքի 421 հոդվածով 15 տարի դատապարտվելու ռիսկը։
Զրուցեցինք` Պատիվ Ունեմ խմբակցության անդամ ` Թագուհի Թովմասյանի ով ասեց, որ մեր հետ է , «Մի -կոլից» այս կողմ է , մենք էլ նշեցինք, որ դա խոսքով չի լինում, ակնկալում ենք մանդատներից հրաժարվել, ստեղծել քաղաքական ճգնաժամ ։
Այլ պատգամավորներ նույնպես տեսանք, ովքեր խուսափում էի մեզ հետ զրուցել։
Նիստերի օրերը ավարտվեցին, չգիտեմ մեզ կհաջողվի զրուցել պատգամավորների հետ , թե ոչ, բայց ամեն դեպքում օրակարգը նույն է ` թիրախը ԱԺ-ն` ԱԺ-ն կարող է դադարեցնել այս վտանգավոր գործընթացը։
Հ.Գ. Բոլոր խոսակցությունները եղել են լայվ, մանրամասներին կարող եք ծանոթանալ դիտելով լայվերը իմ էջում, կամ ԲՌՈւՆՑՔԴ ԲԵՐ էջում։ Տեխնիկական մասով ավել պակաս կներեք, մեր ռեսուրսները սահմանափակ են»:
Արման Վարդանյանի ֆեյսբուքի էջից
Հիշեցնենք, որ «Բռունցքդ բեր» նախաձեռնության անդամները հերթական նստաշրջանի ընթացքում հանդիպում էին պատգամավորների հետ և ներկայացնում ՀՀ անվտանգության ավելացվող սպառնալիքներն ու ռիսկերը՝ կապված ապօրինի սահմանագծման հետ, քաղաքացիների իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև նախաձեռնության պահանջները, որոնք կկանխեն վարչակազմի զիջողական քաղաքականությունը, որի չչեղարկման պարագայում իրենք ևս անհատապես պատասխանատվություն են կրելու Հայաստանի և քաղաքացիների կրած վնասների համար: