Բռունցքդ բեր նախաձեռնությունը իր զորակցություն է հայտնում ՀՀ ինքնիշխանության, անվտանգության և իրավունքների համար պայքարողներին

«Բռունցքդ բեր» նախաձեռնությունը գրառում է արել,  որում ասվում է.

«Համերաշխություն ու զորակցություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության և իրավունքների համար պայքարողներին:

Դատապարտում ենք գործող վարչակազմի հրահանգով ուժային կառույցների կողմից ՀՀ քաղաքացիների խաղաղ հավաքների, տեղաշարժի, արտահայտման ազատությունների և բիրտ գործողություններով իրավունքների ոտնահարման դեպքերը, այդ թվում լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը: Այս գործելաոճով վարչակազմը հարվածում է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական համբավին:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում վարչակազմի զիջողական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիներին զերծ մնալ քաղաքացիների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ ընդհարումներից, չտրվել սադրանքների, որոնք կարող են վնասել Հայաստանի Հանրապետության իրավականությանը:

Հորդորում ենք բոլորին համերաշխության եզրեր գտնել և թույլ չտալ որևէ տեսակի բախումներ ու արտաքին միջամտություն, որոնք մեր պետության առաջ ծառացած սպառնալիքներն ու ռիսկերն էլ ավելի կխորացնեն:

Հավատում ենք, որ ողջախոհությունն ու իրատեսությունը կհաղթի պոպուլիզմին և պաթոսին հանուն Հայաստանի Հանրապետության շահերի:

#համերաշխություն #ինքնիշխանություն #անվտանգություն #իրավունքներ
#ԵրկրիՏեր #ԲռունցքդԲեր #ԲռունցքդՎեր»:

Ամենաթարմ