Բրյուսովի համալսարանի ծեծկռտուքը՝ քրեական վարույթի պատճառ

Հրապարակող՝

Բրյուսովի համալսարանի ծեծկռտուքը՝ քրեական վարույթի պատճառ

Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած ծեծկռտուքը դարձել է քրեական վարույթի առիթ։ Դեպքը տեղի է ունեցել Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջև։ Ականատեսների վկայությամբ՝ վիճաբանությունը, որը երկար ժամանակ հասունացել էր, վերածվել է խայտառակ ծեծկռտուքի։ Մասնակիցները քաշքշել են միմյանց մազերից, հայհոյանքներ հնչեցրել և նույնիսկ իրար վրա հյութ ու ջուր ցողել։

ՆԳՆ ոստիկանությունը միջադեպի բոլոր մասնակիցներին ձերբակալել է ֆիզիկական ներգործության կասկածանքով։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։ Ձերբակալված ուսանողներն արդեն ազատ են արձակվել։ Դեպքի պատճառների մասին իրավապահ մարմինները դեռևս տեղեկություններ չեն տրամադրում։

Ամենաթարմ