ԲՏԱ նախարարը ոլորտի ընկերությունների հետ քննարկել է կիսահաղորդչային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները

Հրապարակող՝

ԲՏԱ նախարարը ոլորտի ընկերությունների հետ քննարկել է կիսահաղորդչային ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները

Ամենադիտվածներ

Նոյեմբերի 24-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը բիզնես նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանում գործող ամերիկյան վերազգային կիսահաղորդչային ընկերությունների ղեկավարների հետ:  Քննարկման առանցքում են եղել կիսահաղորդչային ոլորտի զարգացման, տեխնոլոգիաների արտահանման և ներմուծման վերահսկողության ընթացակարգերի հետ կապված գործնական հարցերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի և ԱՄՆ-ի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված «Արհեստական բանականության և կիսահաղորդչային ոլորտում նորարարական գործընկերության» հուշագրից բխող նոր հնարավորություններին և այդ համատեքստում առաջիկա անելիքներին։

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման ձևաչափով միջոցառումների նշանակությունը՝ որպես պետության և մասնավոր հատվածի միջև բաց, արդյունավետ և շարունակական երկխոսություն ապահովելու հարթակ։ Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համատեղ աշխատանքը շարունակելու և համակարգված մոտեցումներ մշակելու ուղղությամբ, որոնք կնպաստեն Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և միջազգային մրցունակության բարձրացմանը։

Նշենք, որ բիզնես նախաճաշը կազմակերպվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը մասնակցել են Synopsys, AMD, CISCO, Emerson (NI), Siemens ընկերությունների, «Ներդրումների աջակցման կենտրոնի» և տեխնոլոգիական ոլորտի միությունների ներկայացուցիչները։

Ամենաթարմ