Բարձր տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահագն Խարատուրյան այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսել է իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահի պաշտոնում իրեն է առաջադրելու:
Նա նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել իր թեկնածության հարցը, քանի որ դեռևս Արմեն Սարգսյանը ժամանակ ունի իր դիմումը հետ վերցնելու:
Հարցին՝ թե ինչպես է վերաբերվում շրջանառվող լուրերին, որ նա է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, Խաչատուրյանը պատասխանեց.
«Տեսականորեն պետք է շրջանառվեր, հաշվի առնելով այն բոլոր չափանիշները, որ ես ունեմ՝ 40 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, կարելի էր ենթադրել, որ ես կարող եմ այդ ցուցակում հայտնվել, հաշվի առնելով նաև այն, որ այսօրվա Կառավարության, նաև քաղաքական թիմի անդամ եմ»:
Հարցին, թե ինչո՞ւ է իր կենսագրությունը խմբագրված ու որևէ տեղեկություն չկա Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու վերաբերյալ, նա ասաց, թե դա իր մեղավորությունն է:
«2017-ից ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ ինձ անկուսակցական», – նշեց Խաչատուրյանը:

