Հազարավոր ուխտավորներ ժամանում են Թաիլանդ Բուդդայի չորս մետրանոց արձանը տեսնելու համար: Այն կրկին կրկին հայտնվել է ցամաքում՝ ծանծաղ ջրամբարի տարածքում: Արձանն անգլուխ է, քանի որ գլուխը մնացել է ջրի հատակին:

Ուխտավորները երջանիկ են և այս երևույթը համարում են հրաշք, սակայն բնապահպաններն ահազանգում են, քանի որ Թաիլանդում ուժեղ երաշտի պատճառով ջրամբարները չորանում են:

Քսան տարի առաջ Թաիլանդի կենտրոնական Լոպբուրի նահանգում՝ աղոթավայրի հարևանությամբ, կառուցվեցին ամբարտակ և ջրամբար: Սա բնակիչներին տվեց մաքուր ջրի աղբյուր, բայց փոխարենը նրանց զրկեց սրբավայրից. Ուոթ Նոնգ Բուա Յայի հսկայական տաճարական համալիրը ամբողջությամբ ջրով ծածկվեց: 2015-ին` երաշտի ժամանակ, տաճարի մի մասը դուրս եկավ ջրից, իսկ այժմ երևում է ցամաքած ջրամբարի հատակից:
Լոպբուրիի բուդդայական վանական համալիրը կրկին կգործի ըստ նշանակության:


