Բուֆոնը գնում է ռեկորդի․ Յուվեն նրան նոր պայմանագիր կառաջարկի

Հրապարակող՝

864334_information-technology-wallpapers-hd_1913x1353_h

Թուրինի «Յուվենտուսում» հանդես եկող լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է ևս մեկ մրցաշրջան անցկացնել Ա Սերիայում։

Այս մասին հայտնում է Gazzetta dello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել 43-ամյա Բուֆոնին։ Այսպիսով՝ դարպասապահը կարող է ռեկորդակիր դառնալ Ա Սերիայում՝ այնտեղ հանդես գալով 44 տարեկանում։

Նշվում է, որ Բուֆոնը մտադիր է շրջանցել Մարկո Մալոտեին, ով Իտալիայի առաջնությունում իր վերջին հանդիպումն անցկացրել է 44 տարեկան 38 օրականում՝ 2008 թվականին։

Նշենք նաև, որ Բուֆոնն արդեն իսկ ռեկորդակիր է Ա Սերիայում անցկացրած իր խաղերի թվով։ Նա նորամուտն առաջնությունում նշել է 1995 թվականին ու անցկացրել 654 հանդիպում։

Ամենաթարմ