Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բուլղարիա մեկնած մակեդոնական զբոսաշրջային ավտոբուսի հետ, որի մեջ եղել է 52 մարդ։
Վերջինս վթարի է ենթարկվել Սոֆիա-Բլագոևգրադ՝ մխրճվելով արգելապատնեշի մեջ։ բայց ամեն ինչ այդքանով չի ավարտվել․ դրանից հետո ավտոբուսը կողաշրջվել է ու դրանում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ մահացել է առնվազն 45 մարդ, իսկ մյուս 7 ուղևորները հոսպիտալացվել են։