Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, չորեքշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցերին, կտրականապես դեմ է արտահայտվել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն։
«Կատեգորիկ «ոչ»՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար: Դա կնշանակի քայլ Բուլղարիային այս հակամարտության մեջ ներքաշելու ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ խաղաղության, հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու կոչերը աստիճանաբար մարում են, և դրանք անհետանում են՝ փոխարինվելով ռազմատենչ հռետորաբանությամբ։ Կոչ է արվում հաղթանակի, բայց պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում «հաղթանակ» բառը, եթե դա նշանակում է Եվրոպայի ինքնաոչնչացում և տնտեսական լիկվիդացում, ապա ես չեմ կարծում, որ մեր երկրները պետք է գնան այս ուղղությամբ», – ասել է Ռադևը։
Նա նաև հավելել է, որ Բուլղարիան պետք է լինի խաղաղություն հաստատելու և հակամարտությունը դադարեցնելու ջանքեր գործադրողների մի մասը: