Բուրգըրիի հավի և տավարի մսի խճողակներում հայտնաբերվել է սալմոնելա․ ՍԱՏՄ

Հրապարակող՝

Արսեն Թորոսյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փըլոնին

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ տեսչական մարմնի մասնագետները նոյեմբերի 20-ին վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում, նմուշառում կատարել պատրաստի սննդամթերքից և հումքից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

«Համաձայն փորձաքննության արդյունքների՝ նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին նոյեմբերի 20-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ նոյեմբերի 18-ին մի քանի քաղաքացի է հոսպիտալացվել՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ:

Համճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել է նաև, որ հոսպիտալացված բոլոր անձինք սնվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» (հասցե՝ Ամիրյան 3/37, «Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում:

«Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել:

Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ