fbpx
Կրթություն

Բյուջեի միջոցներով կվերակառուցվի և կնորոգվի 8 քոլեջ և ուսումնարան

2020 թվականի պետական բյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրված հատկացումներով հիմնովին կնորոգվի և կվերակռուցվի 8 նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն: Այդ հաստատություններն են`

1. Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջ
2. Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
3. Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
4. Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ
5. Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ
6. Նոյեմբերյանի պետական քոլեջ
7. Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ
8. Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան:

Վերանորոգման ծրագրում ընդգրկված մարզային հասատատությունները հիմնականում գյուղատնեսական ուղղվածություն ունեն` հաշվի առնելով նշված ոլրոտում աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստելու գերակայությունը:

Տեղեկացնենք, որ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ծրագրով ֆինանսական հատկացումները 2020 թվականի պետական բյուջեի նախագծում ավելացել են, որը պայմանավորված է ոլորտում ուսանողների թվի մոտ 6500-ով ավելացմամբ, ինչպես նաև իրականացվող կապիտալ շինարարության ծավալների աճով:

Հիշեցնենք, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է նաև 22 մարզային հանրակրթական դպրոցների հիմնանորոգում և վերակառուցում:

Գրում է ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը։

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ