fbpx
Իրավական

Ռոբրտ Քոչարյանը ուռուցք է ունեցել․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը մանրամասնել է, թե ինչ վիրահատության է ենթարկվել հայրը։ Այս մասին նա ասել է այսօր՝ նոյեմերի 5-ին լրագրողների հետ զրույցում։

«Կար փոքրիկ ուռուցք, որը պետք է հեռացվեր։ Կարևորն այն էր, որ չարորակ բջիջներ չեն հայտնաբերվել ուռուցքի մեջ»,-հայտնել է նա։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ներկա լինի դատական նիստին։

«Չեմ կարծում՝ խնդիր լինի։ Վիրահատական խնդիրները լուծված են, ամեն օր ավելի լավանում է, տեղաշարժման խնդիր չունի»,-նշել է Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և վիրահատության էր ենթարկվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ