«Յուվենտուսի» նորեկ, պաշտպան Մարտին Կասերեսը հայտարարել է, որ թուրինյան ակումբը համարվում է նրա տունը:
31-ամյա ուրուգվայցին կարիերայում երրորդ անգամ դարձել է «բյանկոներիների» ֆուտբոլիստ:
«Անչափ ուրախ եմ, որ վերադարձել եմ: «Յուվենտուսն» իմ տունն է: Երբ ես ստացա առաջարկը, ապա միանգամից հիշեցի այն տարիները, որոնք անցկացրել եմ այստեղ:
Այս խաղաշապիկն իմ սրտին շատ հարազատ է: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նրա կարիերան խոսում է իր փոխարեն: Նա շարունակում է ապացուցել, որ չեմպիոն է համարվում: Ես նույնպես ամեն օր ապացուցելու եմ, որ արժանի եմ «Յուվենտուսի» խաղաշապիկը կրելուն»,- ուրուգվայցու խոսքն է մեջբերում Football Italia-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Կասերեսը մասնակցել է «Լացիոյի» 8 հանդիպման:
Հաղորդում է armsport.am-ը։