Սպորտ

Հայտնի է, թե որքան են որակազրկվել Խաբիբ Նուրմագոմեդովն ու Կոնոր Մաքգրեգորը

Այսօր՝ հունվարի 29-ին, Նեվադայում կայացել է աթլետիկ հանձնաժողովի լսումները` կապված 2018 թվականի հոկտեմբերի 6-ի UFC 229-ում տեղի ունցած միջադեպի հետ:

UFC-ի թեթև քաշային չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովին 9 ամսով զրկել են մենամարտ անցկացնելուց և տուգանել են 500 հազար դոլարով:

Հանձնաժողովի ընթացքում կդիտարկեն նաև Կոնոր Մաքգրեգորի, Խաբիբ Աբուբակարի եղբոր և Զուբայր Տուխուգովի գործերը:

Կոնոր Մաքգրեգորը որակազրկվել է 6 ամսով և տուգանվել 50 հազար դոլարով:

Որակազրկման ժամկետները հաշվարկվում են սկսած նախորդ տարվա հոկտեմբերի 6-ից:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ