ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա անդրադառնում է կրթությանն ու ուսուցիչների վերաբերյալ սպասվող ծրագրերին։
Նա նշում է, որ ապագային նկատմամբ մեր հավատը սասանվել է, բայց մենք այն պետք է վերականգնենք ու առաջին հերթին՝ կրթության միջոցով։
Անցում կատարելով ուսուցիչների թեմային, վարչապետն ասում է, որ սկսել են մի գործընթաց, որի արդյունքում Հայաստանում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու։
«Ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձերը նոյեմբերից կբարձրանան 30-ից 50 տոկոսով», – նշում է Փաշինյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2932776080376101?__cft__%5B0%5D=AZVSX40MPdPOv6Dhy_22ssZzN7UHD5v2MREGSDufKGYPgmLq3NtDDEpbstfVJg_VKjvd-PwVhMK0iix3IzqddTK9BQoSqN1WNaHDn8uussRnZ4JAlrx3dyz114vmsKeMuzPKAetQ3kRDRrZhY6X2505avzOY8TAlOaZkWyAR37EkTg&__tn__=%2CO%2CP-R

