Սեպտեմբերի 5-ին Արցախի ծանրամարտի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանը Facebook-ի էջում գրառում է կարատել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթանում է ծանրամարտի մարզադպրոցի վերակառուցման շինարարական աշխատանքները։
«Սիրելի արցախցիներ, ծանրամարտի սիրահարներ սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Արցախի Հանրապետության Կառավարության ֆինանսավորմամբ և Արցախի ծանրամարտի ասոցացիայի ջանքերով մեկնարկել է ծանրամարտի մարզադպրոցի կապիտալ վերանորոգման աշխատանքները:
Մարզադպրոցը վերանորոգվում է միջազգային ստանդարտներին համապատասխան և կրելու է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլեմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի անունը»,- ասված է գրառման մեջ։
Նախատեսված է շինարարությունն ավարտել նոյեմբերին։