Ղազախ 25-ամյա հայտնի ծանրորդ Ալբերտ Լինդերն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կյանքին հրաժեշտ է տվել։
Այս մասին հայտնում են Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։
Մահվան պատճառների մասին չի նշվում։
Լինդերը եղել է Ղազախստանի բազմակի չեմպիոն, Ասիայի չեմպիոն, Աշխարհի պատանեկան չեմպիոն և այլն։