Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Facebook-ի իր էջում գրառում է կաատրել։ Մանե Գևորգյանը անդրդարձել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ելույթին։
«Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետև Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաև՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»,– ասված է գրառման մեջ։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4412444002114001&id=100000453356168
Հիշեցնենք, որ հունիսի 5–ին ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ այսօր մարզեր կան, թեստ գոյություն չունի, ու ասում են՝ աշխատանք ենք կատարել, դա ի՞նչ է նշանակում. անփորձության, անարդյունք աշխատանքի հետևանք է։