fbpx
Հայաստան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9–րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ ծրագրի շրջանակներում ստացվել է շուրջ 1.4 մլն դիմում, որից մշակման ենթակա են եղել 723.000–ը։ Դիմումների ուսումնասիրության արդյունքում 187.000 երեխայի համար աջակցության գումարը հաստատվել և վճարում է իրականացվել ավելի քան 4,9 մլրդ դրամի չափով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Ծրագրի իրականացման համար այս ընթացքում Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ) կողմից թվայնացվել և նախարարությանն է տրամադրվել շուրջ 49.000 երեխայի տվյալ:
3,800 երեխայի տվյալներ, որոնք դեռևս հնարավոր չի եղել նույնականացնել (մասնավորապես հնարավոր չի եղել հաստատել երեխայի և ծնողի կապը), ուղարկվել են ՔԿԱԳ՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/zara.batoyan/posts/10224672562461136

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ