Այսօր` հուլիսի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքների քննությունը։
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, իսկ որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ հուլիսի 8-ին։
«Դատական նիստն ավարտվեց։ Բավականին մանրամասն քննարկում տեղի ունեցավ։ Կողմերը ներկայացրին իրենց բողոքներն ու առարկությունները։ Դատարանի կողմից բավականին խորը հարցեր կային երկու կողմերին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի վաղը, ժամը դեռ հստակ չի»,- ասաց Երեմ Սարգսյանը։
