fbpx
Ընտրություններ

Ծառուկյանը բացառում է՝ ԲՀԿ-ն երբևէ ընտրակաշառք բաժանած լինի

ԲՀԿ առաջնորդ, ԲՀԿ ընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանին չեն գոհացրել նախընտրական դեբատները:

«Դեբատներից գոհ չեմ, որովհետև ամբողջ աշխարհն այդ օրը սպասում էր, որ պետք է կուսակցության ղեկավարները լիարժեք ներկայացնեն իրենց ծրագրերը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար ասի, թե ամեն ոլորտում ինչ է անելու: Թե չէ ճոխ խոսել բոլորն էլ կարող են՝ զարգացնելու են, ծաղկացնելու են, գործազրկություն չի լինելու… բայց ինչի հիման վրա: Պետք է կետ առ կետ ասեին: Միայն եղավ, որ մեկը մեկի վրա ուզում ա ցեխ շպրտի ու մեկը մեկի հաշվին դիվիդենտ շահի», – լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը:

Նա չցանկացավ խոսել ձայների հավանական քանակ ստանալու մասին՝ նշելով, որ որքան ձայն ԲՀԿ-ին վստահեն, այնքան մանդատ էլ իրենք կունենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ