Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Facebook-ի իր էջում գրում է․
«…Եվ այսպես՝ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է։ Զարմանալի չէ։ Հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե նա ընդուներ իր սխալը ու ներողություն խնդրեր։ Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Դա փողով չի գնվում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ լրագրողի հետ «դու»-ով ու «աղջիկ ջան»-ով խոսելն անթույլատրելի է, և դրա համար էլ է պետք ներողություն խնդրել։ Ու քանի որ Ծառուկյանն այս ամենը չի ուզում ընդունել, կոչ եմ անում պատգամավոր գործընկերներիս՝ Հայկ Գևորգյանին, Վահագն Հովակիմյանին, Գայանե Աբրահամյանին, Վահագն Թևոսյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին և մյուսներին, որոնք չեն մոռացել իրենց լրագրողական անցյալը, խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել այս խնդրի քննարկումը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից և տեղեկացնել հանրությանը եզրակացության մասին»։