«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն իր շնորհակալությունն է հայտնել այն բանի համար, որ ճանաչվել է Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ:
«Ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով ճանաչվել եմ Պորտուգալիայի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն դարպասապահ:
Ես անսահման երախտապարտ եմ նրանց բոլորին՝ հաշվի առնելով իմ վիճակը (մայիսին Կասիլյասը սրտի կաթված էր ստացել):
Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով եմ՝ այն վերջինը չէ», – «Թվիթերի» իր էջում գրել է 38-ամյա իսպանացին:
Հիշեցնենք, որ սրտի վիրահատությունից հետո Կասիլյասն օրերս վերսկսել է մարզումները: