Առնվազն 78 մարդ է տուժել հոկտեմբերի 14-ին Կատալոնիայի անկախության կողմնակիցների բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին հայտնել է El Pais թերթը:
Ինչպես փոխանցել է աղբյուրը, տուժածների մեծամասնությունն աննշան վնասվածքներ է ստացել Բարսելոնայի օդանավակայանի առաջին տերմինալի շրջանում, որտեղ խոշոր ցույց է տեղի ունեցել անկախության շարժման առաջնորդների նկատմամբ դատավճռի կայացումից հետո: Օդանավակայանում ոստիկանությանը քանիցս ուժ է կիրառել բողոքի մասնակիցների նկատմամբ:
Ստեղծված իրադրության պատճառով չեղարկվել է ավելի քան հարյուր չվերթ:
Բողոքի ակցիաներ են անցկացվել Կատալոնիայի բոլոր խոշոր քաղաքներում, ինչը բազմիցս ընդհարումների է հանգեցրել ցույցերի մասնակիցների և կարգի պահապանների միջև: Հաղորդվում է բերման ենթարկված երեք անձի մասին:

