fbpx
Աշխարհ

Կատալոնիայի խնդիրը համագոյակցությունն է, բայց ոչ անկախությունը․ Իսպանիայի վարչապետ

Կատալոնիայի անկախությունը երբեք իրականություն չի դառնա: Այս մասին Antena 3-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը:

«Կատալոնիայի խնդիրը ոչ թե անկախությունն է, որը երբեք չի կայանա, այլ համագոյակցությունը: Մենք ականատես ենք դառնում քաղաքական տեսանկյունից անկախության շարժման ձախողմանը: Պատրաստ եմ երկխոսություն վարել տարածաշրջանային իշխանությունների հետ ժողովրդավարական օրենքների շրջանակում»,-ասել է նա:

2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում թագավորության կազմից դուրսբերման մասին քվեարկություն է տեղի ունեցել: Մադրիդը սկզբնապես դեմ էր ոչ լեգիտիմ հանրաքվեին և հրաժարվում էր ճանաչել դրա արդյունքները: Նույն տարվա հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը անկախ հանրապետության հռչակման մասին բանաձև է ընդունել, որին ի պատասխան՝ երկրի իշխանությունները գործարկել են սահմանադրության 155-րդ հոդվածը, որն ավելի վաղ երբեք չի կիրառվել և թույլ է տվել սահմանափակել տարածաշրջանի ինքնակառավորումը:

Կատալոնիայի կառավարությունը շարունակում է պնդել, որ անհրաժեշտ է ինքնորոշման մասին հանրաքվե անցկացնել: Մադրիդը բազմիցս հայտարարել է, որ նման հանրաքվեի անցկացում թույլ չի տրվելու:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ